Մշակույթ

Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել հայկական տարազների լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը

2 րոպեի ընթերցում

Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել հայկական տարազների լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Նախակոլումբյան և բնիկ արվեստի թանգարանում՝ MAPI-ում հունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական տարազների լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ելույթներով են հանդես եկել Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն ու թանգարանի տնօրեն Ֆակունդո դե Ալմեիդան:

Հաղորդվում է, որ դեսպան Գևորգյանն անդրադարձել է տարազի պատմությանը, նրա տարբեր տարրերի նշանակությանը և մեր օրերում տարազի կիրառման առանձնահատկություններին:

Թանգարանի տնօրեն Ֆակունդո դե Ալմեիդան նշել է, որ հայկական ազգային հագուստի ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ավելին իմանալ Հայաստանի մասին՝ շեշտելով, որ Ուրուգվայը միշտ սերտ կապեր է ունեցել Հայաստանի և ուրուգվայահայ համայնքի հետ:

Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք օտարերկրյա դեսպաններ, Արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:

Ցուցահանդեսը թանգարանում ներկայացված է լինելու մինչև օգոստոսի 26-ը:

«Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Տերյան մշակութային կենտրոն»-ին՝ համագործակցության և ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում