Եվրոպա

Սանչեսն անդրադարձել է Իսպանիայի նկատմամբ կրկնակի մաքսատուրքերի Թրամփի սպառնալիքին

2 րոպեի ընթերցում

Սանչեսն անդրադարձել է Իսպանիայի նկատմամբ կրկնակի մաքսատուրքերի Թրամփի սպառնալիքին

Իսպանիան ինքնիշխան երկիր է և նաև ԱՄՆ-ին իր բարեկամն է համարում, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսն այն բանից հետո, երբ հրաժարվել է պաշտպանությանը տրամադրել ՀՆԱ-ի 5%-ն ու ԱՄՆ նախագահի դժգոհությունն առաջացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից առաջադրված նպատակներին հասնելու համար Իսպանիային բավական է պաշտպանական ծախսերին հատկացնել ՀՆԱ-ի 2,1%-ը։ Այս հայտարարությունից հետո Թրամփն Իսպանիային սպառնացել էր կրկնակի մաքսատուրքերով:

Բրյուսել ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես Սանչեսին հարցրել են՝ արդյոք նա անհանգստացած է Վաշինգտոնի սպառնալիքների առնչությամբ: Սանչեսը նշել է, որ Իսպանիան այն երկիրն է, որը «հավատարիմ է դաշինքի անդամ պետություններին, բայց նաև ինքնիշխան է»։ Նա նշել է, որ Իսպանիայի զինված ուժերը և Պաշտպանության նախարարությունն ասել են, որ ՆԱՏՕ-ի հետ հունիսի 5-ին ձեռք բերված համաձայնություններով՝ կտրամադրվի երկրի ՀՆԱ-ի 2,1%-ը, և Մադրիդը հենց դա էլ պատրաստվում է անել: 

Սանչեսը հավելել է, որ աշխարհը բախվել է առևտրային պատերազմի, մաքսատուրքերի, որոնք Իսպանիան ի սկզբանե անարդար և միակողմանի է որակել: Սանչեսի պնդմամբ՝ Իսպանիան առևտրային դեֆիցիտ ունի Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում