Էրդողանը մանրամասներ է ներկայացրել Թրամփի և Մակրոնի հետ հանդիպումներից

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացրել: 

Ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Էրդողանի խոսքով՝  Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի շրջանակներում գործընկերությունը, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Նա հայտնել է, որ  իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է իր այն սպասումը, որ Թրամփը ջանքեր կգործադրի Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները դադարեցնելու համար, ինչպես արել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ: 

Էրդողանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու հարցը և հավելել է, որ կողմերի միջև այս թեմայով տեխնիկական խորհրդակցություններն արդեն սկսվել են։

«Անկարան չի հրաժարվել F-35-ի ծրագրին մասնակցելուց, մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք նախագծին վերադառնալու մտադրությունը», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտնել է, որ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի վերաբերյալ Անկարայի մտահոգությունները բոլոր մակարդակներում հստակորեն փոխանցվել են ամերիկյան կողմին։ 

Անդրադառնալով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ նա նշել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել իր հրթիռային ներուժը՝ որպես իր ՀՕՊ համակարգերի զարգացման մաս։ 

Մեկնաբանելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակման հետևանքներին՝ Էրդողանը  զգուշացրել է, որ դա կառաջացնի լայնածավալ խնդիրներ  և շեշտել, որ Անկարան հույս ունի, որ Թեհրանը նման քայլ չի ձեռնարկի։

Թուրքիայի նախագահը հավելել է՝ չնայած  տարածաշրջանում վերջին իրադարձություններին՝ դեպի Թուրքիա իրանական գազի անխափան մատակարարումները չեն ընդհատվել։

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արագ ավարտի անհրաժեշտության մասին՝ արդար և երկարատև խաղաղության հիման վրա և շեշտել, որ առկա իրավիճակի պահպանումն այլևս անտանելի է տարածաշրջանի համար։ 

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հայտնել  է Իսրայելի հետ Գազայի իրավիճակը առանձին քննարկելու մտադրության մասին: 

«Մենք շնորհակալ կլինենք նրան այս քայլի համար»,-ասել է Թուրքիայի նախագահը:  

Հայերեն Русский

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով