Քաղաքականություն

Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Պեկինում կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ:

ՀՀ ԱԳ նախարարը հունիսի 24-27-ը Չինաստան է մեկնել Չինաստանի գործընկերոջ հրավերով: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում