Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կարող է ազդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների վրա. Ուիթքոֆ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կնպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրադրության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սա կարող է վերաբերել նաև Ուկրաինային և Ռուսաստանին», - ասել է Ուիթքոֆը։

Նա հավելել է որ հույս ունի, որ «մարդիկ կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում Իրանում և կասեն. «Գիտե՞ք ինչ, մենք նույնպես ցանկանում ենք այդ հաշտության գործընթացի մի մասը լինել»։

Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելու մասին։ Ավելի ուշ երկու երկրներն էլ հաստատեցին հրադադարը։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ