Մարզեր

Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք (աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում