«Կրթվելը նորաձև է» շարժման 43-րդ հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության առաջին շենքում հունիսի 25-ին կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 43-րդ հանդիպումը, որի հատուկ հյուրն էր հայ անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, բանախոսությունների շարքը բացել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ընդգծելով, որ իրական զարգացման, կրթության և առաջընթացի ուղին սկսվում է իրականությունը` ինչպես որ է, առանց սեթևեթանքի ընդունելուց, սեփական չիմացությունը խոստովանելու խիզախությունից։

Վիգեն Ավետիսն իր խոսքում նշել է. «Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակ են: Մինչև երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից, բայց ես ազատ մարդ եմ, ազատ` իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել` նույնիսկ վարչապետը»։ Նրա խոսքով` մենք այսօր ամեն ինչ ունենք՝ բացի գեղեցիկը գնահատելու ունակությունից։ Իսկ այդ գեղեցկությունը տեսնել, նկատել կարող է միայն կրթված մարդը։ Ըստ աղբյուրի՝ Վիգեն Ավետիսը կարծում է, որ կիրթ մարդը այն մարդն է, ով խոսում է հարուստ բառապաշարով, խնամքով է վերաբերվում հայերեն լեզվին, խուսափում է հայհոյանքներից և գնահատում է խոսքի ուժը։

Բանախոսություններին հաջորդել է մշակութային հատվածը, որում հանդես են եկել «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և Սոֆի Դևոյանի պարարվեստի դպրոցի սան Վանուհի Հովհաննիսյանը։ Սուրճի ընդմիջման ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի անմիջական շփվելու բանախոսների հետ, հարցեր ուղղելու, լուսանկարվելու կամ պարզապես կիսվելու իրենց մտքերով։

«Հանդիպման եզրափակիչ բանախոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր՝ «Իրական Հայաստան» խորագրով։ Նա խոսեց արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին` նշելով, որ կրթված, գիտակից և պետության արժեքը գիտակցող քաղաքացին մեր երկրի հզորացման առանցքային դերում է։

Հարցուպատասխանի հատվածում հնչեցին կարևոր հարցադրումներ՝ արտագաղթի կանխման, գյուղաբնակ բնակչության մայրաքաղաք տեղափոխման, հասարակության արժեհամակարգի փոփոխման, պետական կառավարման արդյունավետության, թվայնացման և աշխատավարձերի վերաբերյալ»,- հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից՝ հավելելով. ««Կրթվելը նորաձև է» շարժման այս բանախոսությունները իրավամբ եզակի են իրենց ձևաչափով, և կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ուզում են մասնակցել շարժմանը, գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/14TU9paSzmZrKeps5 և հասցնել ներկա լինել այս ամռան վերջին բանախոսություններին:

հունիսի 28 – Երևան
հուլիսի 4 – Գյումրի
հուլիսի 6 – Աշտարակ
հուլիսի 13 – Մարտունի»։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում