ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ներկայացնելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանված սկզբունքային մոտեցումները՝ Արամ Ղազարյանն ընդգծել է դրանց համահունչ նախանշված քայլերով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ Ոստիկանության պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաև ակտիվացնել կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման ու բացահայտման, զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հակազդելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում՝ կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները:

Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Լոռու մարզի իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ, ոստիկանապետ Ղազարյանը Տավուշի մարզում ևս խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ծառայության վերաբերյալ նախարարի սկզբունքային մոտեցումները։

Անդրադառնալով ամենօրյա ծառայողական գործունեությանը՝ Արամ Ղազարյանը հանձնարարականներ է տվել պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարման վերաբերյալ։ Կարևորվել է հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացումը, ներառյալ՝ անտառահատման դեպքերի կանխարգելումը և բացահայտումը։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ոստիկանապետն ընդգծել է, որ մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը հաջողակ և պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքն է։

Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին