Ռուսաստան

ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք» են անվանել իրենց ամփոփիչ հայտարարության մեջ

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք» են անվանել իրենց ամփոփիչ հայտարարության մեջ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ Ռուսաստանն անվանել են «երկարաժամկետ սպառնալիք» և նշել, որ հանձն են առել տարեկան ՀՆԱ-ի 5%-ը հատկացնել պաշտպանական ծախսերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ընդամենը հինգ կետից բաղկացած կարճ հայտարարության մեջ ռուսական սպառնալիքը և ահաբեկչությունը նշվում են որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պաշտպանական ծախսերի ավելացման հիմնական պատճառներ։

«Միավորված անվտանգության խորը սպառնալիքների և մարտահրավերների առջև, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի, ինչպես նաև ահաբեկչության մշտական ​​սպառնալիքի առջև, դաշնակիցները պարտավորվում են մինչև 2035 թվականը պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 5%-ը», - ասվում է փաստաթղթում։

«Մեր ներդրումները կապահովեն, որ մենք ունենանք ուժեր, կարողություններ, ռեսուրսներ, ենթակառուցվածքներ, պատերազմական պատրաստվածություն և դիմադրողականություն, որոնք անհրաժեշտ են զսպման և պաշտպանության համար՝ համաձայն մեր երեք հիմնական խնդիրների՝ զսպման և պաշտպանության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, ինչպես նաև համագործակցային անվտանգության», - նշված է հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 24-25-ին Հաագայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում