Ռուսաստան

Օրբանը Ռուսաստանն իրական սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար

1 րոպեի ընթերցում

Օրբանը Ռուսաստանն իրական սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար իրական սպառնալիքը տնտեսական խնդիրներն են, այլ ոչ թե Ռուսաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Reuters գործակալությունը։

«Իրական սպառնալիքն անվտանգության առումով չէ, այլ տնտեսական առումով և համաշխարհային առևտրում մեր մրցունակության կորուստը», - լրագրողներին ասել է Օրբանը՝ Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելուց հետո։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը բավականաչափ ուժեղ չէ մեզ համար սպառնալիք ներկայացնելու համար։ Մենք շատ ավելի ուժեղ ենք», - ասել է նա։

Դրա հետ մեկտեղ Հունգարիայի վարչապետը նշել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի գործը չէ», քանի որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինչպես և Ռուսաստանը»։

Բացի այդ, Օրբանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները համաշխարհային ասպարեզում՝ նրան որակելով «առողջ բանականության մարդ»։ 

«Սա նշանակում է, որ նոր պատերազմներն ավելի կարճ են տևում, իսկ հին պատերազմներն ուժասպառվում են։ Սա նրա գործունեության հետևանքն է», - ասել է Հունգարիայի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում