ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են փորձաշրջան անցնող, մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի փոփոխությունները:

Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, կարևորել է փորձաշրջանով նշանակվելու հնարավորությունը՝ որպես տնօրենին այդ մեկ տարվա ընթացքում աջակցելու, օգնելու և առաջնորդական կարողությունները զարգացնելու գործիքակազմ: Նա կոչ է արել փորձաշրջան անցնող տնօրեններին լինել հետևողական և պահանջկոտ ինչպես սեփական գործելաոճում, այնպես էլ մենթոր տնօրենից, որը պետք է նպաստի տվյալ տնօրենի մասնագիտական աճին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև փորձաշրջան անցնող տնօրենների՝ մենթոր տնօրեններիից սպասվող ակնկալիքները:

«Առաջին հերթին ակնկալում ենք դպրոցի կրթության որակի փոփոխություն՝ չափորոշչի ներդման աշխատանքների շրջանակում գործընթացների արդյունավետության կազմակերպմամբ՝ սկսած ուսումնական պլանի մշակումից մինչև դասընթացների՝ սահմանված վերջնարդյունքների ապահովում: Մյուսը ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությունն է, որտեղ շատ կարևոր է մասնագիտական զարգացման համակարգերը պատկերացնելը: Երրորդը դպրոցը որպես սոցիալական միջավայր ձևավորելուն ուղղված ջանքերը պետք է լինեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նա հավելել է, որ հաշվի առնելով մենթորի ներդրած ջանքերը, որոնք համակարգի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում, քննարկվում են դրանք ատեստավորման գործընթացում որոշիչ դարձնելու հնարավորությունները:

Նշվել է, որ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել է ուղեցույց, որը պետք է օժանդակի մենթոր տնօրեններին իրենց աշխատանքը կազմակերպելիս և հնարավորինս արդյունավետ ու ճկուն իրականացնելիս: Արդեն իսկ 9 դպրոցում նշանակված են փորձաշրջան անցած տնօրեններ. ևս 2-ը, որոնք հարցազրույցի փուլը հաղթահարել են, կնշանակվեն առաջիկա օրերին:

Հանդիպման ավարտին ներկաները թեմայի վերաբերյալ ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են գնահատման չափանիշներին, մենթորների ընտրության գործընթացին և այլն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում