Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Կանադայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նրա հետ խոսելու հույս է հայտնել Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այո, ես պատրաստվում եմ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ակնկալում է հանդիպել Թրամփի հետ դաշինքի առաջիկա գագաթնաժողովում:

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի…. Թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք», - հավելել է նա։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների մոտ 45 ղեկավարներ, արտաքին գործերի և պաշտպանության 45 նախարարներ, ինչպես նաև պատվիրակությունների մոտ 6000 անդամներ։ Զելենսկին նույնպես հունիսի 23-ի երեկոյան ժամանել է Հաագա:

Հայերեն Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս