Իրան

ԱՄՆ-ում և մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում և մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեմ

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնել Իրանի ղեկավարությունից, բայց նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը ևս մեկ պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Բողոքի ակցիաներին մասնակցել են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ցուցարարներ։ Ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։

Որոշ ցուցարարներ Իրանի դրոշներն են պահել, նաև պաստառներ՝ «Ոչ մի պատերազմ Իրանում» կարգախոսով։

Սպիտակ տան առջև հավաքված շուրջ 200 ցուցարար քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին։ Նույնքան ցուցարար է հավաքվել Չիկագոյում։ 

BBC-ի հաղորդմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում։

Բացի այդ, ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում: Ցուցարարներին է միացել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում