ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել մի քանի շաբաթվա ընթացքում՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը, որով նա վստահեցնում էր, թե Թեհրանը չի ձգտում ստեղծել նման զինատեսակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, Գաբարդի հայտարարությունն արվում է ամիսներ անց այն բանից հետո, երբ նա մարտին Կոնգրեսում ցուցմունք էր տվել, որ Իրանը ունի համապատասխան նյութերի պաշար, սակայն այդ պահին զենք չէր ստեղծում։ 

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ իր այդ հայտարարությունները խեղաթյուրել են որոշ լրատվամիջոցներ։

Գաբարդի դիրքորոշման փոփոխությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նա սխալվել է, և ըստ հետախուզության՝ Իրանը ունի մեծ քանակությամբ նյութ և կարող է ունենալ միջուկային զենք մի քանի ամսվա ընթացքում։

Իրանի իշխանությունները կրկին վերահաստատել են, որ իրենց միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ և երբեք նպատակ չի ունեցել ստեղծել միջուկային զենք։

Հայերեն Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին