Քաղաքականություն

Հայաստանի դիրքորոշումները հնարավորություն ունենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի գործընկերներին. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դիրքորոշումները հնարավորություն ունենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի գործընկերներին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակի, շփումների բնույթի և այցի նպատակների մասին։

«Ի տարբերություն նախորդող շրջանի՝ հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային և միջազգային զարգացումները ներկայումս իրենց ծավալով շատ ավելի մեծ են։

Վարչապետի խոսքով՝ այս փուլում առավել կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր պաշտոնական դիրքորոշումները և դրանց նրբությունները ամբողջական ներկայացնել Թուրքիայի գործընկերներին։

«Կարծում եմ՝ այս այցը մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների վերաբերյալ պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ նման շփումները կարևոր ազդեցություն կարող են ունենալ հետագա իրադարձությունների վրա՝ նոր խթան հաղորդելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով գտնվել է Թուրքիայում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում