ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ԱԳ նախարարը՝ Թուրքիա այցի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ կարևոր ժամանակաշրջանում։
«Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։
Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։
Accompanied PM @NikolPashinyan during his landmark visit to #Türkiye in such an important juncture.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) June 20, 2025
Dialogue, normalization of relations & promoting peace in the region, in our immediate neighborhood is key in #Armenia’s foreign policy. pic.twitter.com/RhblblJ6KU