Ռուսաստան

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունն՝ արված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

«Մենք մտադիր ենք զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ, և խոսքը ոչ միայն սարքավորումների ու զենքի մատակարարումների կամ արդիականացման մասին է, այլև համատեղ մշակումների, անձնակազմի վերապատրաստման, ձեռնարկությունների և պատրաստի արտադրական օբյեկտների ստեղծման մասին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելույթի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում