Գրքի միջազգային փառատոնը՝ Սյունիքի և Շիրակի մարզերում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնվում է և 2025 թվականին կանցկացվի նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Սյունիքում և Շիրակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: 

Որոշման համաձայն՝ Գրքի միջազգային փառատոնի պատշաճ իրականացման նպատակով հատկացվել է 19,1 մլն դրամ, որից 9,1 մլն դրամը՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում։ Համաձայն հիմնավորման՝ մարզերում Գրքի միջազգային փառատոնի անցկացումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ստեղծագործական կարողությունների դրսևորման և մշակութային կյանքի աշխուժացման համար: Նախաձեռնության նպատակն է խթանել մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ընթերցանության մշակույթի զարգացումը և տարածումը՝ մշակութային ակտիվ հոսքերում ներգրավելով մարզերում ապրող գրողներին և ստեղծագործողներին։

2017 թվականից սկսած՝ փառատոնն անցկացվել է միայն Երևանում, և դրա շուրջ հանրապետական և միջազգային հետաքրքրությունները տարեցտարի ավելացել են, ինչն էլ  հիմք է հանդիսացել փառատոնը մարզեր տեղափոխելու համար։

Իրավական ակտի ընդունմամբ մինչև տարեվերջ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության բացի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին