Իրան

«Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարները Ժնևում Արաղչիի հետ հանդիպումից առաջ քննարկումներ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

«Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարները Ժնևում Արաղչիի հետ հանդիպումից առաջ քննարկումներ են անցկացրել

«Եվրաեռյակի» երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Ժնևում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից առաջ քննարկումներ են անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Լրատվամիջոցի տարածած լուսանկարներում արտգործնախարարների հետ է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ժնև ժամանելիս Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտարարել էր, որ դիվանագիտական լուծման հասնելու համար կա երկու շաբաթվա պատուհան։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի՝ արդյոք ԱՄՆ-ն կմիանա Իրանի դեմ Իսրայելի հարձակումներին թե ոչ։ 

Ժնևում սպասվող հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եվրոպացի գործընկերները հույս ունեն դիվանագիտական առաջարկ ներկայացնել Իրանին, որը կօգնի վերջ դնել Իսրայելի հետ հակամարտությանը։ Ըստ Մակրոնի՝ առաջարկն առնչվում է չորս հիմնական բաղադրիչի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքի վերսկսում, որը կտանի դեպի ուրանի «զրոյական հարստացում», Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեության հսկողություն, իրանական բանտերում պահվող օտարերկրացիների ազատ արձակում, տարածաշրջանի զինված խմբավորումների ֆինանսավորում Իրանի կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում