ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: 

Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային ծրագրի արդյունքում 40-ից ավելի ուսանող իր մասնագիտությամբ արդեն ունի հիմնական աշխատանք:  

«Կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրի» կարևոր գերակայություններից է, որն ապահովվում է տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման, մասնագիտական կողմնորոշման, որակավորումների ոլորտային շրջանակների վերանայման համակարգերի ներդրման և այլն: Շատ կարևոր է, որ կրթությունը աշխատաշուկայի պահանջներին ադապտացնելու պետական  քաղաքականությանն աջակցում են նաև մասնավոր կառույցները՝ աշխատաշուկայի հետ կապը առավել ամրապնդելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Ըստ նրա՝ համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները, ակադեմիական գիտելիքից բացի, հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու որոշակի փորձառություն տարբեր կազմակերպություններում:  

«Ողջունելի է նաև, որ ծրագրին մասնակից կառույցները սոցիալական պատասխանատվություն են ստանձնում՝ աջակցելով կրթական ծրագրին և նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը»,- հավելել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով  գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: 

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կարևոր է բուհական համակարգում իրազեկվածության բարձրացումը, որից առաջին հերթին շահում են ուսանողները, կրթությունն ու տնտեսությունը:

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից․ նպատակն է աջակցել 4-րդ կուրսում սովորող ուսանողներին՝ 

•      ստանալ 1 ուսումնական տարվա վարձավճարի 80% փոխհատուցում,

•      ծրագրում ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից 44 ժամ կրթական դասընթացների մասնակցություն  /5 ամիս/,

•      կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն՝ ստանալով պրակտիկա գործընկեր կազմակերպություններում /3ամիս/,

•      ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք:

Ծրագիրն իրականացվում է մրցակցային սկզբունքով՝ բաց հայտարարության միջոցով։ Դիմորդներն ունեն հնարավորություն դիմելու նախապես քարտեզագրված թափուր աշխատատեղերին, որոնք առաջարկվում են պոտենցիալ գործատուների կողմից։ Ուսանողներն ընտրվում են մրցույթով և ծրագրի ավարտին կարող են դիտարկվել որպես տվյալ թափուր հաստիքները համալրող առաջնահերթ թեկնածուներ։ 

Ծրագրին միացած կազմակերպություններից մի մասը հանդես է գալիս և՛ որպես գործատու, և՛ որպես ֆինանսավորող, և՛ դասընթացների իրականացման աջակից: 

Միջոցառման ավարտին դասընթացավարներին հանձնվել են շնորհակալագրեր, իսկ նախորդ տարվա ուսանողներին՝ վկայականներ: 

Հայերեն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է