Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնելով, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։