Կրթություն

Եղեգնաձորում «Թումոն տուփի մեջ» ծրագիր իրականացնելու համար հողամաս կհատկացվի Սիմոնյան կրթական հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

Եղեգնաձորում «Թումոն տուփի մեջ» ծրագիր իրականացնելու համար հողամաս կհատկացվի Սիմոնյան կրթական հիմնադրամին

Կառավարությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հողամաս է հատկացնում «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 20-ի ՀՀ կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։

Նախարարը նշեց, որ Շահումյան փողոց 12 հասցեում գտնվող 0.75194 հա ընդհանուր մակերեսից 0.06254 հա հողամասը, որն այս պահին օգտագործում է Եղեգնաձորի վարժարանը, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին։

«Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել և տեղափոխվել»,-ասաց Խուդաթյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ «Թումոն տուփի մեջ» ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ կրթությունը դարձնել հասանելի Հայաստանի տարբեր համայնքներում։

«Այս պահին մեր երկրում գործում են 6 խոշոր Թումո կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որոնք շաբաթական ընդունում են ավելի քան 21 հազար երեխա։ Սա թույլ է տալիս, որպեսզի ժամանակակից կրթական ծառայությունները հասանելի լինեն նաև մարզային բնակավայրերում»,-նշեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում