Ռուբիոն և նրա բրիտանացի պաշտոնակից Լեմին քննարկել են Իրանը և Ուկրաինան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաև քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Նրանք քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և համաձայնել, որ Իրանը երբեք չպետք է մշակի կամ ձեռք բերի միջուկային զենք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն և Լեմին իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցության այլ առանցքային ուղղությունների, այդ թվում՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու ջանքերին»։

Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և «հաստատել պաշտպանական ծախսերի ավելացման կարևորությունը խաղաղության ու կայունության ապահովման համար»։

Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմն սկսեց հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։

Հայերեն Русский

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ