Արաղչին Ժնևում կհանդիպի «եվրաեռյակի» իր գործընկերների հետ
1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 20-ին Ժնևում կհանդիպի «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը IRNA-ին հայտնել է, որ հանդիպումը կկայանա «եվրաեռյակի» խնդրանքով։
Բանակցություններին կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Այս տեղեկությունն ավելի վաղ հաղորդել էր Agence France-Presse-ը։