Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը: 

«Ես հարցրել եմ (նախագահի օգնական, ՌԴ պատվիրակության ղեկավար) Մեդինսկիին, նա ասում է՝ հենց այսօր, իմ կարծիքով, խոսել է Կիևի պատվիրակության ղեկավարի հետ։ Սկզբունքորեն նրանք պայմանավորվում են հանդիպել հունիսի 22-ից հետո։ Բայց պետք է անմիջապես ասեմ, որ (խմբ.՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար) պարոն Ֆիդանը, էլ չեմ խոսում նախագահ Էրդողանի մասին, շատ բան են անում այդ կարգավորմանը հասնելու համար», - ասել է Պուտինը։ 

Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը ևս, իր կարծիքով, անկեղծորեն ձգտում է կարգավորման։ 

«Մենք անպայման կհենվենք Չինաստանից, Հնդկաստանից և BRICS-ի մյուս երկրներից մեր բարեկամների դիրքորոշման վրա, մենք մշտապես կապի մեջ ենք նրանց հետ այս հարցի շուրջ։ Նրանք նույնպես շատ մտահոգված են այս առնչությամբ։ Ես հանդիպում եմ այդ պետությունների ղեկավարների հետ։ Նրանք մեր գրեթե բոլոր զրույցներն սկսում են դրանով։ Եվ մենք շնորհակալ ենք նրանց այն բանի համար, որ մտածում են և տարբերակներ փնտրում», - ասել է  Պուտինը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան