Պուտինն անհրաժեշտ է համարում ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ լուծումը

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծում գտնել «երկարաժամկետ պատմական հեռանկարի համար» և համաձայն է բանակցելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ։ 

«Մենք ութ տարի համբերատար ենք եղել, հասկանո՞ւմ եք։ Ափսոս է ժողովուրդը, նրանց այնտեղ ութ տարի ծաղրել են։ Եվ դեռ ծաղրի են ենթարկվում ռուս ուղղափառ եկեղեցին և ռուսախոս բնակչությունը։ Բոլորը ձևացնում են, թե ոչինչ չեն նկատում։ Վերջիվերջո, մենք որոշեցինք վերջ դնել այս հակամարտությանը։ Այո, օգտագործելով մեր զինված ուժերը», - նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի սկսել ռազմական գործողությունները Ուկրաինայում, այլ փորձում է վերջ տալ դրանց։ 

«Կիևում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից հետո Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունն ինքը պատերազմ սկսեց իր սեփական տարածքում՝ զինված ուժեր, այդ թվում՝ ծանր տեխնիկա և ավիացիա օգտագործելով այն ժամանակվա հարավ-արևելյան Ուկրաինայում գտնվող Դոնբասի՝ Լուգանսկի և Դոնեցկի քաղաքացիական բնակչության դեմ։ Անհրաժեշտ է ոչ միայն վերջ դնել ուկրաինական հակամարտությանն իր ներկայիս տեսքով, այլև գտնել լուծում երկարաժամկետ պատմական հեռանկարի համար», - նշել է նա։

Պուտինը նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները «գերազանցում են զորահավաքի մակարդակը։ 

«Ի՞նչ անել հաջորդիվ։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք, համաձայն ենք, եկեք նստենք և բանակցենք», - ասել է նա։

Պուտինը ևս մեկ անգամ կրկնել է իր այն տեսակետը, թե Ուկրաինայի ղեկավարությունը ոչ լեգիտիմ է։ 

«Ստորագրությունը պետք է լինի օրինական իշխանությունների կողմից։ Հակառակ դեպքում, գիտեք, հաջորդը կգա, կասի և ամեն ինչ կնետի աղբարկղը։ Բայց այդպես չի կարելի, մենք լուրջ խնդիրներ ենք լուծում», - հավելել է ՌԴ նախագահը։

«Մենք պատրաստ ենք կարգավորման սկզբունքների շուրջ բովանդակալից բանակցություններ վարել, բայց միայն այն դեպքում, եթե ուկրաինական կողմը նույնպես պատրաստ լինի դրան։ Եվ նրա արևմտյան հովանավորներն ու, այսպես կոչված, դաշնակիցները չդրդեն նրան կռվել մինչև վերջին ուկրաինացին, այլ մատնանշեն այսօրվա իրականությունը։ Եվ դրդեն համաձայնությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների շարունակման։ Մենք կապի մեջ ենք, մեր բանակցային խմբերը կապի մեջ են», - ասել է նա։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան