Եվրոպա

Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում

Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։

«Ձեռք է բերվել Rue d'Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին եւ այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։ Շենքի արժեքը 4.3 մլն եվրո է»,- գրել է Կարապետյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում