ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսել

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ներկայումս չունի այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ Իրանը իրականացնում է միջուկային զենքի ստեղծման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Որպեսզի հայտարարենք, թե միջուկային զենքի ստեղծման ակտիվ ծրագիր է իրականացվում, մեզ անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ, իսկ նման ապացույցներ մենք չենք տեսել։ Բայց դա չի նշանակում, որ իրավիճակը մտահոգիչ չէ»,– նշել է Գրոսին։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ միջազգային հանրությունն անհանգստություն է հայտնում Իրանի գործողությունների վերաբերյալ։ Գրոսին ընդգծել է, որ ԱԷՄԳ-ը զեկույց է ներկայացրել կառույցի Կառավարիչների խորհրդին՝ ներկայացնելով դիտարկվող ռիսկերը։

Անդրադառնալով Իրանի իշխանությունների հետ երկխոսություններին՝ Գրոսին նշել է, որ Իրանի ներկայացուցիչները իրենց հետ զրույցներում հաճախ շեշտում են, որ միջուկային զենքի ստեղծումը հակասում է իսլամի սկզբունքներին։

«Սակայն միաժամանակ բարձր մակարդակի պաշտոնյաներ պնդում են, որ Իրանը արդեն իսկ ունի միջուկային զենք ստեղծելու բոլոր անհրաժեշտ բաղադրիչները»,- եզրափակել է նա։

 

Հայերեն Русский

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին խոսք չկա. Մասադիկով

Երևան–Աշտարակ ճանապարհին ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել. Ավանեսյան

Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները