Իրան

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը․ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը․ ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով,բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում են դա հաջողվում»,- ընդգծեց նախարարը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այս իրավիճակում չի կենտրոնանում միայն Իրանում գտնվող հայերի վրա, այլ նաև պատրաստ է աջակցել այլ պետությունների քաղաքացիների տարհանման գործընթացին։

«Քանի որ խոսքը հումանիտար հարցի մասին է, մենք մասնակցում ենք նաև այլ երկրների քաղաքացիների տարհանման կամ ապաստան տալու գործընթացին։ Օրինակ՝ օգնել ենք Հնդկաստանի ուսանողների խմբին անցնել ՀՀ սահմանը և վերադառնալ իրենց հայրենիք։ Նման աջակցություն ստացել են նաև Զիմբաբվեի, Չինաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Այս գործընթացը շարունակական է, և ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- ասաց Միրզոյանը։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում