ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններն ու փոխհամագործակցությունն առավել կզարգանան և կընդլայնվեն:

Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների և ուսուցիչների փոխանակման և շարժունության ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև Ուրուգվայի համալսարանում հայերենի և հայրենագիտության դասավանդման, հայագիտության բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ուրուգվայում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթացը, որն իրականացվում է Ուրուգվայի կառավարության՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայում հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի առավել ընդլայնմանն ու զարգացմանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը:

Հայաստանում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Ընդգծելով Ուրուգվայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության կարևորությանը՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, ուսանողների, դասախոսների և գիտնականների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացումը, համատեղ գիտահետազոտական նախաձեռնություններն ու կրթական ծրագրերի համատեղ մշակումը։ Անդրադարձ է եղել նաև իսպաներենի ուսուցման և տարածման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին