Հորդանանը բացել է իր օդային տարածքը

2 րոպեի ընթերցում

Հորդանանը բացել է իր օդային տարածքը ներքին և տարանցիկ չվերթների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ամմանի միջազգային օդանավակայանի վերահսկողական ծառայությանը։

«Օդային տարածքը բաց է, բայց Հորդանան ուղևորվող յուրաքանչյուր ինքնաթիռ պետք է ունենա բավարար վառելիք՝ օդում լրացուցիչ կես ժամ մնալու համար», - ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ Հորդանանի օդային երթևեկության կառավարման ծառայությունը հայտնել էր, որ Հորդանանի օդային տարածքը փակվել է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, այնուհետև այն մասամբ բացվել է միայն մայրաքաղաքի օդանավակայան թռիչքների համար։ 

Հունիսի 13-ի վաղ առավոտից Իսրայելը սկսել է «Վեր հառնող առյուծ» գործողություն՝ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին, որ 200 հարված են հասցրել Իրանում ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային օբյեկտների: Հունիսի 13-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Թեհրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելում տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական օբյեկտների և ավիաբազաների:  

Իրանը նախորդ օրը 5 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի խոցման մասին։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Նևատիմ և Օվդա իսրայելական ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։ Երկու կողմերը այժմ նույնպես շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց ռազմական օբյեկտներին և քաղաքներին։

Հայերեն English Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել