Աշխարհ

Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել

Հնդկաստանում Ահմեդաբադ քաղաքում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times–ը:

Ողջ մնացած քաղաքացին 11A նստատեղի ուղևորն է՝ 40–ամյա Վիշվաշ Կումար Ռամեշը:

Բրիտանիայի քաղաքացի Վիշվաշ Կումար Ռամեշը Հնդկաստան էր այցելել մի քանի օրով՝ ընտանիքին տեսակցելու: Նա եղբոր հետ Մեծ Բրիտանիա վերադառնալիս է եղել: 

«Թռիչքից 30 վայրկյան անց բարձր ձայն լսվեց, ապա ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ»,– ասել է Վիշվաշը:

Տղամարդն այժմ հիվանդանոցում է: Ըստ Hindustan Times–ի՝ նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, աչքերի և ոտքերի շրջանում։

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։    

Ինքնաթիռում եղել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Մինչ այս տեղեկատվությունը՝ բոլորը համարվում էին զոհված:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում