Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում ավիավթարի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում այս սրտակեղեք պատահարի հետևանքով բոլոր տուժածների ընտանիքներին», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
It is with deep sorrow that I learnt about the tragic passenger plane crash at #Ahmedabad airport. I extend my sincere condolences to @DrSJaishankar & friendly people of #India, & my wishes of strength to the families of all affected by this heartbreaking accident. @DavidLammy… https://t.co/QkYABnI9OI
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) June 12, 2025