Աշխարհ

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռչունների երամի հետ բախումը. NDTV

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռչունների երամի հետ բախումը. NDTV

Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռչունների երամի հետ բախումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիացիոն փորձագետների:

Նրանց կարծիքով, թռչունների հետ բախումը կարող էր նվազեցնել բարձրություն վերցնող ինքնաթիռի արագությունը:

Ըստ Indian Express-ի՝ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։ 

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։   

Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում