Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանին ավիավթարի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի Փաշինյանն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում:
«Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,–գրել է Փաշինյանը:
Deeply saddened to learn of the tragic passenger plane crash in #Ahmedabad.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 12, 2025
I express our sincere condolences to @narendramodi & the friendly people of #India.
Our prayers are with all the victims, everyone effected & their families.