Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետն առաջինն է դարձել Boeing 787 տիպի ինքնաթիռների համար

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Գուջարաթի նահանգում Boeing 787 Dreamliner մարդատար ինքնաթիռի կործանումն այս տեսակի ինքնաթիռի մասնակցությամբ առաջին միջադեպն է դարձել, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին վկայում են ավիացիոն միջադեպերին հետևող Aviation Safety Network հարթակի տվյալները։

Մարդատար ինքնաթիռը կործանվել է Հնդկաստանի Գուջարաթի նահանգում, Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Air India ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը բորտուղեկցորդ։

Հարթակի տվյալներով՝ Boeing 787 Dreamliner-ի մասնակցությամբ տեղի է ունեցել մոտավորապես 170 միջադեպ, սակայն հունիսի 12-ին Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետն առաջին դեպքն է դարձել, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Հարթակի տվյալներով՝ այս տեսակի ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2009 թվականին։

Ըստ Indian Express-ի՝ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Օդանավն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ