Հնդկաստանի նախագահին և վարչապետին ցնցել է տեղի ունեցած ավիավթարը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վշտացած է Ահմեդաբադում տեղի ունեցած ավիաաղետից, որի հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 242 ուղևորները և անձնակազմի անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգությունը մեզ ցնցել և վշտացրել է։ Այն անբացատրելի սրտաճմլիկ է։ Այս տխուր պահին իմ մտքերը բոլոր տուժածների հետ են։ Կապի մեջ եմ նախարարների և իշխանությունների հետ, որոնք աշխատում են տուժածներին օգնելու համար», - նշել է նա։

Իր հերթին Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն X հարթակում գրառման մեջ իր ափսոսանքն ու զորակցությունն է հայտնել  տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի լուրից։ Դա սիրտ խոցող աղետ է։ Իմ մտքերն ու աղոթքները տուժածների հետ են։ Ազգը նրանց կողքին է այս աննկարագրելի վշտի ժամին», - նշել է նախագահը։

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։ Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։ 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ