Աշխարհ

Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից

Ոստիկանությունը հայտնել է, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման վայրից դուրս բերված ավելի քան 100 մարդու մարմին տեղափոխվել է հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է ճաշարանի հատվածին, որտեղ գտնվող բժշկական համալսարանի բազմաթիվ ուսանողներ զոհվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները դեպքի վայրից դուրս են բերել 30-ից 35 մարդու մարմին։ Փլատակներում էլի մարդիկ կան։ 

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։  

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում