Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել է Ահմեդաբադի ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկը։ 

Նա նշել է, որ ոստիկանությունը, հրշեջները և այլ ծառայությունները րոպեների ընթացքում հասել են վթարի վայր։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Reuters գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները հայտնել են, որ վթարի վայրից հանել են 30-ից 35 մարմին։

Times Now հնդկական անգլիալեզու պարբերականը հաղորդում է, որ 110 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Այնուամենայնիվ, այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։ 

BBC-ն զրուցել է թռիչքների անվտանգության մասնագետ Մարկո Չանի հետ, որը նշել է, որ ինքնաթիռի կործանման պահին եղանակային պայմանները կայուն են եղել, տեսանելիությունը լավ է եղել, քամին՝ բավական թույլ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտնել է ճգնաժամի արձագանքման թիմերի ստեղծման մասին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հնդկաստանում։ 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգությունը «ցնցել և տխրեցրել է մեզ»։ Մոդին հայտնել է, որ կապի մեջ է նախարարների և իշխանությունների հետ, որոնք օգնություն են ցուցաբերում տուժածներին։ 

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։  

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում