Միացյալ Նահանգներ

Չինաստանը մտադիր է պահպանել ԱՄՆ-ի հետ առևտրի շուրջ պարտավորությունները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտադիր է պահպանել ԱՄՆ-ի հետ առևտրի շուրջ պարտավորությունները

Չինաստանը միշտ հանձնառու է իր ստանձնած պարտավորություններին, նույնն ակնկալում է Վաշինգտոնից, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չին-ամերիկյան առևտրային բանակցությունների ընթացքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Չինաստանը միշտ կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Քանի որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, երկու կողմերն էլ պետք է կատարեն այն», - նշել է խոսնակը:

Նա նաև հույս է հայտնել, որ «ամերիկյան կողմը կաշխատի Չինաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր փոխհամաձայնության իրականացման համար, որը շարժիչի դեր է խաղում երկկողմ առևտրային խորհրդակցություններում»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը ձեռք են բերել առևտրային համաձայնություն, որը պետք է ստանա պետությունների ղեկավարների հավանությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում