Վահան Կոստանյանի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

Ադիս Աբեբայում գտնվող Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սելմա Մալիկա Հադադիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն՝ ակտիվացնել շփումներն ինչպես Աֆրիկյան միության, այնպես էլ՝ անդամ պետությունների հետ:

Երկուստեք ընդգծվել է կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության համար անհրաժեշտ իրավական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը 2026թ. Երևանում տեղի ունենալիք Կենսաբազմազանության COP-17-ին և 2027թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ:

Հայերեն Español Türkçe

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը