Մշակույթ

Ցուցադրության են ներկայացվել Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված նկարները

2 րոպեի ընթերցում

Ցուցադրության են ներկայացվել Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված նկարները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 10-ից մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ցուցադրության են ներկայավել 2024 թվականի ամռանը Մարտունի համայնքում ՀՀ նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանի նախաձեռնությամբ անցկացված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված 47 կտավները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ նկարիչների միության անդամներ Հրանտ Թադևոսյանի, Արմեն Լորենցի, Շահեն Օրդուբեկյանի, Հովնան Սևոյանի, Սամվել Մարտիրոսյանի, Մաթևոս Սարգսյանի, Վլադիմիր Սիմոնյանի, Դավիթ Դավթյանի, Լևոն Խաչատրյանի, Արամայիս Խլղաթյանի, Մելքոն Հովհաննիսյանի, գեղանկարիչներ Աշոտ Խաչատրյանի, Մարիամ Գալստյանի, Հասմիկ Նազարյանի, Հասմիկ Մհերյանի, Հրայր Խլղաթյանի և Ռուզաննա Նավոյանի հեղինակած կտավները պատկերում են Մարտունի համայնքի բնաշխարհը Մադինա գյուղում, Վարդենիկի Իշխանաձորում ու Մարտունիի Մթնաձորում։ 

Գեղանկարչական սիմպոզիումը կազմակերպվել է Մարտունիի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով։ Սիմպոզիումի արդյունքում ստեղծված կտավները սեփականության իրավունքով հանձնվել են Մարտունիի համայնքապետարանին։

Կտավները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ցուցադրության կմնան մեկ-երկու ամիս։ Դրանք ցուցադրության կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հիմնարկների, մարզի համայնքապետարանների աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներին, հանրակրթական դպրոցների աշակերտներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում