Մակրոնը խոստացել է սոցիալական ցանցերն արգելել մինչև 15 տարեկան դեռահասների համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից օգտվել, եթե նման որոշում ԵՄ-ն չընդունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հունիսի 10-ի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում:

«Ես մեզ մի քանի ամիս եմ տալիս համաեվրոպական մոբիլիզացիայի հասնելու համար։ Հակառակ դեպքում.... մենք դրան ձեռնամուխ կլինենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել», - հայտարարել է Մակրոնը։ 

«Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են», - Մակրոնն ասել է՝ մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան կոմունայի քոլեջի աշխատակցուհու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաների պայուսակներն ստուգելու ժամանակ դանակով հարձակվել էր դաստիարակության գծով 31-ամյա օգնականի վրա։ Կինը ստացած վերքերից մահացել էր։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել «խստացնել սառը զենքի վաճառքի կանոնները»։ 

«Անթույլատրելի է, որ դեռահասի մոտ զենք լինի փողոցում կամ դպրոցում. սա ծնողների և վաճառողների պատասխանատվությունն է», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

Աշխարհ

Ավստրալիան հաստատել է սոցցանցերի արգելքը մինչև 16 տարեկանների համար

 

Հայերեն English Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր