Միացյալ Նահանգներ

Լոնդոնում ավարտվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում ավարտվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

ԱՄՆ և Չինաստանի պաշտոնյաները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտել են առևտրային բանակցությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Հունիսի 9-ին սկսված բանակցություններին չինական կողմը ներկայացրել է փոխվարչապետ Հե Լիֆենգը: Ամերիկյան պատվիրակության կազմում էին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը և ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում մայիսի 10-11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Այդ հանդիպման ժամանակ Պեկինը և Վաշինգտոնը համաձայնել են մասնակիորեն կրճատել փոխադարձ մաքսատուրքերը, որոնց չափը մինչև մայիս գերազանցել էր 100%-ը։

Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ Նրանք պայմանավորվել էին հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում