ՄԱԿ-ում հայտնել են աշխարհում ծնելիության աննախադեպ ճգնաժամի մասին

3 րոպեի ընթերցում

Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում:

Կազմակերպության մասնագետները երեխաներ ունենալու ծրագրերի վերաբերյալ հետազոտություն են կատարել 14 երկրի 14 000 մարդկանց շրջանում։ Այդ երկրներին (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ինդոնեզիա, Մեքսիկա, Գերմանիա և այլն) բաժին է ընկնում աշխարհի բնակչության մեկ երրորդը: Հետազոտությունն ընդգրկել է ցածր, միջին և բարձր մակարդակի եկամուտ ունեցող մարդկանց: Հարցմանը մասնակցել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ ոչ վերարտադրողական տարիքի մարդիկ: 

Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը նշել է, որ չի կարող ունենալ ցանկալի թվով երեխաներ: Որպես երեխա ունենալուց հրաժարվելու և շատ երեխաներ չունենալու հիմնական պատճառ հարցվածները նշել են ֆինանսական դժվարությունները և ապրուստի բարձր արժեքը: 

Այլ պատճառներից են կանանց համար երեխաների  խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:

«Աշխարհը թևակոխել է ծնելիության աննախադեպ անկման փուլ։ Հարցվածներից շատերը ցանկանում են երկու կամ ավելի երեխաներ։ Ծնելիության գործակիցները կրճատվում են հիմնականում այն պատճառով, որ շատերը զգում են, որ չեն կարող ստեղծել իրենց ցանկացած ընտանիքը, և դա իրոք ճգնաժամ է», - մեջբերում է BBC-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի խոսքերը:

Աշխարհում  բնակչության աճի հեռանկարների մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասվում է, որ հաջորդ 90 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը կաճի 3,1 միլիարդով, ինչից հետո կհետևի աստիճանական կրճատումը: Նշվում է, որ աշխարհի բնակչության աճը կապված կլինի Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի երկրներում բարձր ծնելիության հետ: Հակառակ միտումն է նկատվում Եվրոպայում և Ճապոնիայում, որտեղ մինչև 2050 թվականը սպասվում է բնակչության նվազում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում