Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան
1 րոպեի ընթերցում

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հոկտեմբերի 15-ին ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Թուրքմենստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և այլ պաշտոնատար անձինք։