Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի և 700 ծովային հետևակայինի

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիայի ևս 2000 մարտիկի ուղարկել Լոս Անջելես։ Այսպիսով, քաղաքում տեղակայված Ազգային գվարդիայի մարտիկների թիվը կհասնի 4100-ի։ Բացի այդ, Պենտագոնը շուրջ 700 ծովային հետևակայինի է ուղարկել Լոս Անջելես։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերի չորրորդ օրը համեմատաբար խաղաղ է անցել։ Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել քաղաքապետարանի շենքի առջև, հարյուրավոր մարդիկ ցույց են անցկացրել դաշնային համալիրի մոտ, որտեղ գտնվում է նաև միգրանտների պահման կենտրոն։ 

Միևնույն ժամանակ, Կալիֆոռնիայի նահանգը դատի է տվել նախագահին՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիա տեղակայելու համար։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է դատական հայցի մասին՝ ասելով, որ Թրամփը ոտնահարել է նահանգի ինքնիշխանությունը։

Դոնալդ Թրամփը և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում վիրավորանքներ են փոխանակել։ Նյուսոմը X սոցիալական հարթակում գրել է, որ ծովային հետևակայինները չպետք է տեղակայվեն և դեմ կանգնեն իրենց հայրենակիցներին, որպեսզի իրագործեն «բռնապետական նախագահի խելագար ֆանտազիաները»։ Իր հերթին, Թրամփը Նյուսոմին անվանել է «ոչ կոմպետենտ»՝ նշելով, որ Կալիֆոռնիայի իշխանությունները պետք է շնորհակալ լինեն իրեն միջամտելու համար։ Թրամփը կարծիք է հայտնել, որ լավ կլիներ, եթե Նյուսոմը ձերբակալվեր։ 

Լոս Անջելեսում ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն իշխանությունները ռեյդեր են սկսել քաղաքում։ Բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ոչ մահաբեր զենքեր, ակցիաների մասնակիցներն էլ տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա, մեքենաներ հրկիզել։ 

ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում։ Մարդիկ երթերի են դուրս եկել Տամպայում, Բոստոնում, Հյուստոնում, Նյու Յորքում։ 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս