«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ
2 րոպեի ընթերցում

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում:
Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, ինչպես նաև արտասահմանյան առաջատար գրադարանների համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
· Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
· Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
· պատմագրություն,
· հնագիտական ժառանգություն,
· հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում,
· ուրարտագիտություն,
· դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած կազմակերպությունների ցանկը կցվում է։