Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը  Օվկիանոսի հարցերով ՄԱԿ համաժողովի շրջանակում  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գործընկերոջ հետ

Հայաստանի արատքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում

«Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին».,- գրել է Արարատ Միրզոյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում