Միացյալ Նահանգներ

ԱԷՄԳ-ն պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջնորդ դառնալ միջուկային վառելիքի օգտագործման հարցում

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջնորդ դառնալ միջուկային վառելիքի օգտագործման հարցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային վառելիքի անվտանգ օգտագործման հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին Կալինինգրադում անցկացված խորհրդակցություններից հետո։ 

«ԱԷՄԳ-ն կարող է որպես միջնորդ իր դերը խաղալ, մենք պատրաստ ենք նման դերի այն դեպքում, եթե երկու կողմերն էլ համաձայնության գան ամենաբարդ հարցերում համագործակցության շուրջ, այդ թվում՝ ամերիկյան վառելիքի օգտագործման հարցում (Զապորոժիեի ԱԷԿ-ում)», - ասել է Ռաֆայել Գրոսին Կալինինգրադում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ կայացած հանդիպման արդյունքների շուրջ անցկացված ճեպազրույցում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ հանդիպման մասնակիցները քննարկել են կայանում ԱԷՄԳ-ի փորձագետների կանոնավոր ռոտացիաներին վերաբերող հարցեր: Ռուսական կողմն ընդգծել է, որ ռոտացիաների իրականացման ժամանակ առաջնահերթություն է գործակալության աշխատակիցների և ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումները և դրա անվտանգության ապահովման հարցերը։ Նրանք պայմանավորվել  են շարունակել շփումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում